Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ինչպե՞ս օգնել ամաչկոտ երեխային

Ինչպե՞ս օգնել ամաչկոտ երեխային

Մարիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջարկեք փոքրիկին խաղալ տիկնիկների հետ: Նստացրեք նրանց սեղանների մոտ կամ պարզապես տեղավորեք դրանք իրար կողքի: Տվեք երեխային նրա սիրելի խաղալիքը, օրինակ, նապաստակը: Թող նապաստակը «գնա դպրոց»: Խաղարկեք խաղալիք-աշակերտների տարբեր հակազդումներ՝ մեկն ընդունում է նապաստակին և ընկերություն անում, իսկ մյուսը կարող է և նեղացնել: Թող փոքրիկն այս փորձն անցնի իր հերոսի հետ միասին:

 

Աջակցեք նրան. «Ի՞նչ կա նրանում, որ նապաստակն ինչ-որ մեկին դուր չի գալիս: Չէ՞ որ կան նաև այնպիսիք, ովքեր ցանկանում են նրա հետ ընկերություն անել»: Առաջարկեք նաև կատարել որոշակի գործողություններ, որոնք կօգնեն նրան ներգրավվել կոլեկտիվ, օրինակ, առաջարկել նոր խաղ, քաղցրավենիք հյուրասիրել երեխաներին, կիսվել խաղալիքներով: Արեք դա այնպես, որ խաղի ընթացքում փոքրիկը նախաձեռնություն ցուցաբերելու դրական փորձ ստանա, ինչպես նաև գիտակցի, որ «պարտավոր չէ բոլորին միանգամից դուր գա»:

 

Փորձեք նապաստակի հետ դերերով փոխվել և հաղթահարել երեխայի ամաչկոտությունը: Դարձեք «ամաչկոտ և անվճռական արջուկ», որը վախենում է դասարան մտնել: Իսկ նապաստակին (այսինքն՝ երեխային) համապատասխանաբար, խորհրդատուի և հովանավորի դեր հատկացրեք, որն արջուկին կբացատրի, որ «վախենալու ոչինչ չկա, նրան բոլորն ընդունում և սիրում են»»:

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ